Հ1-ը վատաբանող «Աբիժնիկներն» են մեղք՝ հերթական անգամ օգտագործվելու են ու շպրտվեն


19:05 , 8 հոկտեմբեր, 2013

Արմենիա Հ/Ը ակցիա է սկսել, որով աջակցելու է սիրիահայ գործարարներին, որոնք վերադարձել են հայրենիք և պատրաստվում են գործունեություն ծավալել Հայաստանում և Արցախում: Բոլոր ցանկացողները կարող են դիմել Արմենիա հ/ը-թյուն,
Իսկ հիմա ուզում եմ խոսել հանրայինի մասին: Մի քանի օր առաջ հանրայինը հայտարարեց իր նոր եթերածրջանի մասին: Ես ուշադիր հետևում եմ հաղորդումներին. տեսել եմ և լավը, և վատը: Բայց այն ինչ կատարվում է վերջին երկու օրը կայքերում, այլ բան քան պլանավորված ակցիա կորել չեմ կարող: 6-7 ամիս շարունակ պնդում էին, որ հանրայինը դառնալու է ԿՎՆ, ռուսականացված ալիք և այլն: Հիմա, երբ տեսան որ նման բան չկա, ավելին, կան բազմաթիվ կրթական, պատմամշակութային և ինտելեկտուալ հաղորդումներ, եթերի լեզում երբևէ այսքան մաքուր չի եղել, սկսել են տարբեր «աբիժնիկների» միջոցով կպնել մանր-մունր հարցերին:Գոնե ինձ ծանոթ է նման տեխնոլոգիան: «Աբիժնիկներն» են մեղք՝ հերթական անգամ օգտագործվելու են ու շպրտվեն: Իսկ ոռնոցը մի երկու օրից կանցնի, որովհետև տակը բան չկա: