18:40 , 8 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայի Բարի քաղաքի օդանավակայանից քիչ հեռու հայտնաբերվելեն դինոզավրերի հազարավոր հետքեր, որոնք ապրել են մոտ 100 մլն տարի առաջ:
Նախապատմական հետքերը հայտնաբերել է Բարիից հնէաբան Մարկո Պետրուցելին, որը 2005-ից մասնագիտացած է կենդանիների հետքերի ուսումնասիրման մեջ:
3500 քմ տարածքի վրա հաշվվել է դինոզավրերի մոտ 10 հազար հետք, այսինքն՝ 1 քմ-ի վրա՝ 3-4 հետք:
Գիտնականի խոսքով՝ գտածոն հիմքեր է տալիս ենթադրելու, որ այդ վայրերում ապրել են տարբեր տեսակի դինոզավրեր՝ ինչպես խոտակեր, այնպես էլ գիշատիչ: Այս մասին հայտնում է Italia-ru-ն: