Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ


20:05 , 21 մարտ, 2026
Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտալը, որ մասնակցի Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը, անսիրտ և ամոթալի քայլ է Փաշինյանի վարչակազմի կողմից։  «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը»,- գրել է Ամստերդամը: