17:52 , 8 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայի Տորանտո պրեֆեկտուրայում երկարատև անձրևների հետևանքով զոհվել է մեկ մարդ: Ինչպես հաղորդում է RBK-ն, ևս երեք մարդ համարվում է անհետ կորած:
Մահացած 30-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է այսօր առավոտյան: Նրա ինքնությունը հաստատվել է:
Հաղորդվում է, որ վատ եղանակի պատճառով փակվել է տեղի դպրոցը: Մի շարք տներից անվտանգության նկատառումներից ելնելով մարդկանց տարհանել են:
Տեղի բնակիչներին կոչ է արվում չնստել մեքենայի ղեկին և անձնական փոխադրամիջոցներիգ օգտվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Կանգնեցվել է նաև գնացքների երթևեկությունը: