Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ հրավեր ենք ուղարկել մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի


21:51 , 19 մարտ, 2026
Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը, այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է մարտի 17–ին, նրան կհուղարկավորեն մարտի 22–ին։