17:32 , 8 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չինաստանում պաշտոնյային հեռացրել են աշխատանքից՝ որդու համար քառորդ միլիոն դոլարանոց եռօրյա ճոխ հարսանիք կազմակերպելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, շքեղ բանկետի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել հայտնի կատարողներ: Հրավիրվածներին ճանապարհել են շքեղ լիմուզիններով:
Փեսացուի հայրը, որը զբաղեցնում է տեղական վարչակազմի ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ հարսանիքի ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել հարսնացուի ընտանիքը: Չինաստանի կոմունիստական կուսակցության հաղորդմամբ՝ բյուջեից հարսանիքի վրա միջոցներ չեն ծախսվել, բայց այնուամենայնիվ պաշտոնյային հեռացրել են աշխատանքից:
Չինաստանի հասարակությունում գնալով ուժեղանում է դժգոհությունը՝ կապված պետական պաշտոնյաների հարստանալու հետ: Այդ պատճառով տեղի իշխանությունները սկսել են կանխել պետծառայողների շրջանում շքեղության դրսևորումները:


