13:08 , 19 մարտ, 2026Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է»:
«Այն կախվածության հռչակագիր է: Անկախության հռչակագրի եւ մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, դրա փոփոխությունը մեր ներքին օրակարգի հարցն է։ Դա անհրաժեշտ է մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։
Մենք դա արտաքին որեւէ ուժի հետ չենք քննարկում, քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: