17:08 , 8 հոկտեմբեր, 2013
Araratnews.am-ը գրում է.
Հարսնաքարի գործով հերթական դատական նիստը սկսվեց։ Այս նիստի ընթացքում պետք է ճառով հանդես գային տուժող կողմի ներկայացուցիչները, սակայն նիստի սկզբում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, հայտարարելով, որ Վահե Ավետյանի հետ անմիջական կոնտակտի մեջ ի՛նքն է եղել և մարմնական վնասվածքներ ի՛նքն է հասցրել։ Նա խնդրեց դատարանից՝ իրեն լրացուցիչ ցուցմունք տալու հնարավորություն տալ։ Նորայր Հայրապետյանի պաշտպանը հայտարարեց, որ սա անակնկալ հայտարարություն էր իր համար, և խնդրեց 5 րոպե ընդմիջում։ Դատական նիստը շարունակվում է։
Դատարանը վերադարձավ նախաքննության փուլ։ Նորայր Հայրապետյանը տվեց նոր ցուցմունք, որում նշեց, որ Վահե Ավետյանին հարվածել է, այնուհետև շրջվել է, որ տեսնի ինչ է կատարվում, Վահե Ավետյանը կողքից խփել է իրեն։ Այնուհետև կռիվ է սկսվել իր և Վահե Ավետյանի միջև։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ