10:39 , 16 մարտ, 2026
Վերջին շրջանում под шумок մի հետաքրքիր «բարեփոխումների շղթա» է ձևավորվում.
դպրոցներից աստիճանաբար հանում են երկարօրյաները, իսկ մանկապարտեզներում քննարկվում է ավագ խմբերի վերացումը:
Փոխարենը ծնողներին առաջարկվում է ավագ խմբի փոխարեն երեխային տանել ՎՃԱՐՈՎԻ նախակրթարան, երկարօրյայի փոխարեն` ՎՃԱՐՈՎԻ դասապատրաստման կենտրոն, (որոնց արդյունավետությունը մեղմ ասած խիստ կասկածելի է):
Այսինքն՝ այն, ինչ մինչև հիմա պետական համակարգում էր՝
• մանկապարտեզի ավագ խմբերը,
• դպրոցական երկարօրյաները,
աստիճանաբար դուրս են գալիս համակարգից, իսկ դրանց փոխարեն ծնողներին առաջարկվում է վճարովի ծառայությունների շուկա։
Եթե սա ներկայացվում է որպես կրթական բարեփոխում, ապա պետք է բացատրվի՝ ում համար է այդ «բարեփոխումը»։
Իսկապես կրթական բարեփոխո՞ւմ են, թե՞ հերթական «օպտիմալացում», որտեղ պետությունը պարզապես փորձում է իր վրա եղած սոցիալական պարտավորությունները տեղափոխել ընտանիքների վրա։
Մի պարզ հարց էլ կա, եթե թոշակների բարձրացումը նախընտրական PR է, ապա այս որոշումները ի՞նչ են։
Երկարօրյա խմբերը տարիներ շարունակ լուծում էին շատ ընտանիքների սոցիալական խնդիր։ Աշխատող ծնողները գիտեին, որ երեխան մինչև երեկո ապահով միջավայրում է, դասերը արել է, զբաղված է։
Մանկապարտեզների ավագ խմբերը նույն կերպ ապահովում էին երեխաների բնական անցումը դեպի դպրոց։
Ամենավտանգավորն այն է, որ նման որոշումները հաճախ ընդունվում են լուռ՝ հաշվարկով, որ մի քանի օր հետո դրանք պարզապես կկորչեն լրահոսում։
ՀԳ․
Եթե ես չլինեի քաղաքացի, որի երեխան ներկայումս նախադպրոցական տարիքի է, և եթե ամենօրյա կտրվածքով չհետաքրքրվեի ու չփնտրեի լուծումներ, շատ հավանական է, որ նույնիսկ չէի իմանա այս փոփոխությունների մասին։