Հայ սուպեր սթարը եւ մնացածը


13:32 , 21 մայիս, 2012

Վայ քու արա: Տեղական (կանադական) կաբելային հեռուստատեսություն չունեմ, ռուսական IP հեռուստատեսային փաթեթ եմ նայում, մեջները Շանթն էլ կա հայկական ալիքներից: Նայում եմ հիմնականում կինո, սպորտ ու նորություն-մորությւոն: Բայց նենց ստացվեց, որ վերջերս American Idol-ի մի քանի թողարկում տեսա: Չէ, իհարկե պապսայա, բան ա , էտ սաղ հասկանալի ա: Բայց մասնակիցների մակարդակը սպանում ա: Հետները աշխատող մասնագետների մակարդակը՝ ավելի: Ու նենց ստացվեց, որ Շանթի սուպերսթարի ֆինալն էլ էսօր տեսա: Կրկնություն էր ոնց-որ: Ուֆֆֆֆֆ: Ախր շոուբիզնեսը կոստյումի կամ փողկապի պես բան ա: Ինքը պետք ա կամ լավը լինի կամ չլինի: Էտ ի՞նչ խեղկատակություն ա: Ու երգող երեխեքը դեռ հեչ: Ասենք էտ ա: Կառաոկեից միանգամից եկել են Շանթ: Որ ճիշտն ասեմ, ուրախ եմ, որ նորմալ երգող երեխեք էտ անիմաստությանը չեն մասնակցում: Բայց մնացա՞ծը: Բա իրանց հագու՞ստը, բա ժյուրիի ոչ մի բան չասող նույնանման տեքստե՞րը: Ախր էտ անտեր ժյուրին մենակ իր քառակուսի կարծիքն արտահայտելու համար չի, մի քիչ էլ պիտի սովորացնեն չէ՞: Բա էն «մանկավարժները», որ հետները աշխատում են: Բա երգե՞րը:

Ես ցնցված եմ: Մենակ Շանթը կարար տենց պլանկա դներ իր դեմ ու մի քանի տարի շարունակ փորձեր վերցրեր: Մնացածը մի քիչ գոնե ավելի սթափ են ոնց-որ թե գնահատում իրենց ուժերը: