Մենք շատ ուշադիր ենք գործում մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշող ծրագրերի դեմ․ Էրդողան


23:48 , 13 մարտ, 2026

24news.am-ը գրում է․

Մենք շատ ուշադիր ենք գործում մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշող ծրագրերի, թակարդների և սադրանքների դեմ։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը․

«Մենք անհրաժեշտ հակաքայլեր ենք ձեռնարկում մեր օդային տարածքը խախտող ցանկացած սպառնալիքի դեմ։

Մեր երկիրը այս կրակոտ փոսից հեռու պահելը մեր գերխնդիրն է»,- նշել է նա։