Թրամփը հայտարարել է, որ Պուտինն օգնում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում


23:10 , 13 մարտ, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Երբ հարցրել են՝ արդյոք Պուտինն օգնո՞ւմ է նրանց, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ նա մի փոքր օգնում է նրանց, այո»։

«Ըստ իս, այո, իսկ նա կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային»,- նշել է նա։