Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպանվի. Ալիև


20:18 , 11 մարտ, 2026

Armlur.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպանվի։

«Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Վստահ եմ, որ խաղաղությունը կպահպանվի։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը և կարևոր նավթամթերքի մատակարարումը Հայաստան։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ամուր քաղաքական կամքը։ Կարծում եմ՝ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղությանը նվիրվածությունը պահպանելու մտադրության լավագույն ցուցիչն է։ Հետևաբար, մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է», – ասել է Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։