Ինչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. խնդիրը ոչ թե ազգն է, այլ կառավարումը. Նարեկ Կարապետյան (Video)


10:48 , 9 մարտ, 2026

Աշխարհի ամեն ոլորտում մենք ունենք առաջամարտիկ հայ և գրեթե չես կարող տեսնել Հայաստանից դուրս հայ, որն աղքատ է ապրում։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե մեր ազգն է, այլ մեր Կառավարությունը և ճիշտ կառավարումը։

Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: 

«Ես կարծում եմ, որ օգտագործելով Սփյուռքի պոտենցիալը, մեր բիզնեսի չեմպիոններին, չեմպիոններին գիտության մեջ, չեմպիոններին՝ սպորտի, անվտանգության և բոլոր ոլորտների, մենք կկարողանանք հասնել այն արդյունքին, որին հասան այն երկրները, որոնք օգտագործեցին իրենց Սփյուռքի ամբողջ պոտենցիալը»,-նշել է նա։

Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է բացել դռները, Սփյուռքին տալ հնարավորություն՝ մասնակցելու Հայաստանի կառավարմանը, որն  ավելի կբարձրացնի երկրի նշաձողը: