Թրամփը նավթի գների աճն անվանել է չնչին գին՝ հանուն երկրի և աշխարհի անվտանգության


10:27 , 9 մարտ, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների բարձրացումն անվանել է չնչին գին՝ անվտանգության դիմաց, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նավթի գների կարճաժամկետ աճը, որն արագորեն կնվազի, երբ վերացվի Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքը, չնչին գին է ԱՄՆ-ի և ողջ աշխարհի անվտանգության համար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։