ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ԱԳՆ խոսնակ


16:51 , 7 մարտ, 2026
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն:
Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:
Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան»,– գրել է նա։