Ադրբեջանը հայտնում է, թե կանխել է «Իրանի ահաբեկչական հարձակումը»


22:44 , 6 մարտ, 2026

24news.am-ը գրում է․

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանն ահաբեկչական հարձակումներ էր նախապատրաստում Ադրբեջանում. թիրախների թվում էին Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը և Աշկենազի սինագոգը։

Ահաբեկչությունը կանխվել է:
Հաղորդվում է, թե Ադրբեջան է ուղարկվել երեք պայթուցիկ սարք։ Դրանք վնասազերծվել են, իսկ դրանց փոխանցումն այլ անձանց կանխվել է։