Եկատերինբուրգում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին


13:21 , 8 հոկտեմբեր, 2013

Եկատերինբուրգում կօծվի նորակառույց հայկական եկեղեցինPanarmenian.net-ը գրում է.

Հոկտեմբեր 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, մասնակցությամբ թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու հոգևոր դասի օծվելու է Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին: Արարողությանը ներկա են լինելու հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան հյուրեր, հասարակական, ազգային և մշակութային գործիչներ՝ հրավիրված Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ այլ քաղաքներից, բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Եկեղեցու հիմքերի օրհնությունը կատարվել է 2003 թ.՝ ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի:

37 մետր բարձրությամբ եկեղեցին նախատեսված է 200 հոգու համար և երեսապատվել է Հայաստանից բերված Արմավիրի կարմիր տուֆով:

Եկեղեցին կառուցվել է Սվերդլովսկի մարզում գործող «Անի Արմենիա» շրջանային հասարակական կազմակերպության նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: 1996 թ-ից Մասիս Նազարյանը հայ համայնքի նախագահն է: Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը: Որմնանկարիչը Արտյոմ Մելքոնյանն է, հայտնում է armenianchurch.ru-ն: