Ռուսաստանը և Չինաստանը աջակցություն են ցուցաբերում Իրանին․ Արաղչի


23:57 , 5 մարտ, 2026

Armlur.am-ը գրում է․

Ռուսաստանը և Չինաստանը Իրանին տրամադրում են քաղաքական և այլ աջակցություն։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Նրանք մեզ աջակցում են քաղաքական և այլ ձևերով», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը և Չինաստանը օգնում են Իրանին։