20:35 , 5 մարտ, 2026
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները.
«ՀՀԿ ԳՄ-ի երեկվա մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է»։
«Մենք ասում ենք, որ իմպիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկե՛ք փորձենք»։
«Տասն անգամ ասել ենք, հիմա տասնմեկերորդ անգամ ասենք՝ անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենթ լինի, թե չլինի՝ ընտրություններ լինելու են»։
«Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մենք որոշում ենք կայացնելու ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարում»։
«Մեր հարևանությամբ, ռազմական գործողություններ են տեղի ունենում, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա»։
«Կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարիչները լրջորեն պետք է մոտենան այս հանգամանքին, բայց ես այդպիսի պահվածք չեմ տեսնում»։
«Այո, Վազգենը ֆիզիկապես արդեն երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումներն այսօր շատ մարդկանց մեջ են ապրում»։
«Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել»։
«Յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում»։
« Թաթոյանի հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ և չեմ ունեցել»: