Արաղչին ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել


18:18 , 5 մարտ, 2026

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել:

Նախիջևանում կործանված անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո Աբաս Արաղչին խոսել է Ջեյհուն Բայրամովի հետ։

Իրանի ԱԳ նախարար Արաղչին հերքել է Իրանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու մասին լուրերը։