Հուշարձաններ ապականելու գործում չեմպիոնի տիտղոսը կարող է ստանալ Էդուարդո Էռնեկյանը


13:05 , 8 հոկտեմբեր, 2013

Սամվել Ալեքսանյանին սպառնում է հուշարձաններ ապականելու գործում չեմպիոնի տիտղոսը կորցնելու վտանգը, որովհետև մինչ ողջ ուշադրությունը գամված է նրա վրա, ի հայտ է եկել մի նոր վանդալլ՝ ի դեմս Էդուարդո Էռնեկյանի, ով որոշել է, որ Զվարթնոց օդանավակայանի հին շենքը անվտանգ չէ շահագործման առումով ու պետք է քանդվի...
Ու սա այն դեպքում, որ Զվարթնոցը ոչ միայն երկար տարիներ եղել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը, այլև անգամ մրցանակների է արժանացել, որպես ճարտարապետական գլուխգործոց, այդ թվում նաև Փարիզում:
Վիձիծե լի, ըստ սենյոր Էռնեկյանի, շենքը շատ հին է ու վթարային վիճակում է: Էդ հին է, նորոգիր, չէ՞ որ էդ շենքի շնորհիվ դու միլլիոններ ես վաստակել տարիների ընթացքում: Հասկանում եմ, որ Էռնեկյանն ուզում է իր բիզնեսն ընդլայնի ու դրա համար փոքրիկ շենքը նյութական պատնեշ է, բայց վերջիվերջո մեր պետությունը պե՞տք է էս բեսրեդելին վերջ դնի:
Սենց գնա, վաղը մյուս օր մեկ այլ օլիգարխ կորոշի, որ ասենք Գառնու ձորում հերթական վետերոկը պետք է սարքի, բայց Գեղարդը խանգարում է ու հին լինելու պատճառաբանությամբ դա էլ կքանդել: Մեկ ուրիշը կորոշի, որ մատենադարանում լավ քյաբաբ կարելի է տալ, կամ շորերի խանութ դնել՝ դեմի արձանների տեղն էլ մանեկկեններ: Ինչո՞ւ ոչ, եթե կարելի է ապակկանել Փակ Շուկան, քանդել Զվարթնոցը, Կուկուռուզնիկը, վաճառել ԱԳՆ շենքը (ի դեպ, էլի նույն Էռնեկյանին, ով ուզում է հյուրանոց դարձնել այն), ապա ոչ մի պատմամշակությային կոթող չի կարող ապահովագրված լինել մեր մեծահարուստների ագահությանը զոհ գնալուց: