«Միլան»-ը չի բողոքարկի Մեքսեսի որակազրկման որոշումը


12:55 , 8 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ ակումբը չի բողոքարկելու պաշտպան Ֆիլիպ Մեքսեսի որակազրկման որոշումը: Հիշեցնենք` ֆրանսիացի ֆուտբոլիստը 4-խաղյա որակազրկում է ստացել` Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենթուս»-ի դեմ հանդիպմանը պաշտպան Ջորջո Կյելինիի դեմքին հարվածելու պատճառով:

Այժմ Մեքսեսը ստիպված կլինի բաց թողնել «Ուդինեզե»-ի, «Պարմա»-ի, «Լացիո»-ի և «Ֆիորենտինա»-ի դեմ խաղերը:

«Մենք չենք բողոքարկելու Մեքսեսի 4-խաղյա որակազրկումը, քանի որ նա վատ դրսևորեց իրեն ստեղծված իրավիճակում»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը: