12:10 , 8 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պանամայի ազգային ծովային ծառայության ստորաբաժանումները առգրավել են 525 կգ կոկաին ու ձերբակալել 4 կոլումբացու՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով երկրի հասարակական անվտանգության նախարարությանը:
Օպերացիան տեղի է ունեցել Պանամայի կարիբյան ափերին: 38 պարկերում թաքնված թմրանյութը, որը տեղափոխվել է ոչ մեծ նավակով, իշխանության ներկայացուցիչների կողմից առգրավվել է:
Նախարարությունն ընդգծում է, որ թմրավաճառների դեմ հաջող գործողությունները դարձել են «Սուրբ Ֆաուստինա» անվանումով օպերացիայի մաս: Տարեսկզբից սկսած՝ Պանամայի ծովային ծառայությունները արդեն առգրավել են ավելի քան 18 տոննա թմրանյութ: