Իսրայելում տապալել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը


00:17 , 3 մարտ, 2026

Armlur.am-ը գրում է․

Իսրայելի Հայֆա քաղաքում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։

«Պատերազմի կիզակետում Հայֆայի Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը վանդալիզմի է ենթարկվել և պոկվել»,– գրել է լրագրողը։