Yandex Taxi-ից օգտվելիս ԶԳՈՒՅՇ եղեք. ուղղություն ավելացնելու համար վարորդն ինձ ու 7 տարեկան երեխայիս անձրևի տակ դուրս հանեց մեքենայից


11:00 , 27 փետրվար, 2026
Սիրելի ընկերներ, Yandex Taxi-ից օգտվելիս ԶԳՈՒՅՇ եղեք, պարզվում է ՍՐԻԿԱ վարորդներ ունեն։
Առավոտյան 7 տարեկան երեխայիս դպրոց տանելու նպատակով Yandex Taxi կանչեցի, նստեցինք։ Երթևեկելուց մոտ 5 րոպե անց, տեսնելով, որ շատ ուժեղ անձրև է գալիս, որոշեցի բացի երեխայի դպրոցի ուղղությունը ավելացնել նաև իմ աշխատավայրի հասցեն, որպեսզի երեխային դպրոցում թողնելուց հետո նույն տաքսիով հասնեմ աշխատավայրս։ Տեսնելով, որ ևս մեկ ուղղություն եմ ավելացրել՝ վարորդը (որն, ի դեպ, ռուսախոս էր և հայերեն չէր խոսում) շատ կոպիտ ձևով ինձ ասաց, որ ես իրավունք չունեմ ուղղություն ավելացնելու և որ ինքը չի քշելու։ Ի պատասխան իմ զարմանքի, որ եթե ես իրավունք չունեմ ուղղություն ավելացնելու, ապա ինչու է Yandex-ն իր ծրագրում տալիս այդ հնարավորությունը՝ վարորդը կտրուկ արգելակեց մեքենան Վաղարշյան փողոցի վրա և պահանջեց, որ ես իմ 7 տարեկան երեխայի հետ դուրս գամ մեքենայից։ Դա այն դեպքում, որ փողոցում սաստիկ անձրև էր գալիս։ Իր պահանջին ի պատասխան ես իրեն հարց տվեցի․
- Այսինքն, Դուք առաջարկում եք ինձ 7 տարեկան երեխայի հետ դուրս գալ մեքենայից և ուժեղ անձրևի տակ մնալ փողոցում այն բանի համար որ ես ուղղությու՞ն եմ ավելացրել։
Պատասխանը եղավ կոպիտ․
- Выходите из машины !
- Вы вообще человек? У Вас совесть есть? – եղավ իմ վրդովված պատասխանը։
Ինչին ի պատասխան վարորդի նորից կոպիտ ձևով կրկնեց, որ իջնենք մեքենայից։ Ես, իհարկե իջա, սակայն իջնելուց առաջ ասացի այն ամենը, ինչ մտածում եմ այդ վարորդի ով լինելու մասին։
Այս միջադեպից անմիջապես հետո գրել եմ Yandex Taxi ծառայությանը, սակայն իրենց կողմից ստըացել եմ բացառապես հերթապահ պատասխաններ։
Իմ պահանջն է, որպեսզի նման սրիկաները, ովքեր կարող են կնոջը 7 տարեկան երեխայի հետ անձրևի տակ թողնել ճանապարհի կեսին, իրավունք չունենան տաքսու ծառայություններ մատուցել։
Ի վերջո, Yandex-ը և նմանատիպ այլ տաքսու ծառայությունները պետք է որոշակի պետական վերահսկողության տիրությում լինեն, այլապես ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները լիովին անպաշտպան են տաքսի ծառայությոքւններ մատուցող ընկերութունների վարորդների կամայականությունների առջև։
Կցում եմ սքրինը, որպեսզի դեմքով ճանաչեք այդ Չմարդին։
Возможно, это изображение ‎карта и ‎текст "‎09:44 lا 75% Taxi Comfort, 08:47 Call Help Russian Armenian University 5 MamikonyantsSt Mamikon عل ARABKIR YerazP Komitas Ave Komitas Ave Vardanants- Kochar Rvertunkst QurlSt Wig Omo SundulyanSt มทป์นม้หนุอุหงมัมน Aghtyut Babeyar St BarbusseSi nevyanS Saralanj Ave Saralan Ave Saralanj Sr 학 AUA لهک Mother Saralary Armenia Street, 2/1 Details Harutyunyan Harutyun Arturi Driver 4.93 White Toyota Camry Comfort service class 71AM <‎"‎‎