11:04 , 8 հոկտեմբեր, 2013
Բանականությունը մարդկության մեծագույն ձեռքբերումն է: Եվ այնուհանդերձ, հաճախ է գիտելիքի հետապնդումը փոխարինում սիրո որոնմանը: Ես այդ բանը հասկացա բոլորովին վերջերս: Առաջարկում եմ աշխատող վարկած. գիտակցությամբ օժտված մարդը, ով սակայն զրկված է սիրելու և սիրված լինելու ընդունակությունից, դատապարտված է ինտելեկտուլ և բարոյական աղետի, իսկ գուցե նաև ծանր հոգեկան հիվանդության: Բացի այդ ես պնդում եմ, որ իր մեջ ներփակված ուղեղը անկարող է շրջապատին տալ այլ բան, քան ցավ և բռնություն: