Եթե Շերն անտաղանդ է ու ոչնչություն, ապա, կներեք, բայց ո՞վ եք դուք...


09:46 , 8 հոկտեմբեր, 2013

Ուկրաինական հեռուստատեսությամբ Գարիկ Մարտիրոսյանի հայտարարությունը երգչուհի Շերի մասին ցնցել է համացանցը ու համոզված եմ շատ ու շատ երկրպագուների: Հերիք է միայն այդ տեսանյութի տակ թողնված գրառումները կարդալ, և պարզ է դառնում, թե հազարավոր օգտատերեր ինչ կարծիքի են Շերի, և ինչ կարծիքի Գարիկի մասին:Անվանել անտաղանդ մի երգչուհու, դերասանուհու, ռեժիսորի ու պրոդյուսերի, ով ունի "Գրեմմի", "Էմմի", "Օսկար" և 3 "Ոսկե Գլոբուս" մրցանակներ, ով իր կարիերայի սկզբից սահմանել է անգերազանցելի ռեկորդներ` 50 տարի շարունակ Billboard Hot 100-ում բարձր հորիզոնականներ, ամենաշատ վաճառված սինգլեր, ամենահաջող համաշխարհային շրջագայություններ, բազմաթիվ հիթային կատարումներ, և վերջիվերջո ոճ, որին նմանակում են ու ձգտում այսօրվա համաշխարհային շատ ու շատ աստղեր... 
Մի կողմ եմ դնում ազգային պատկանելությունը, քանի որ չգիտեմ, թե Շերը քանի տոկոսով է հայ ու չգիտեմ, թե Գարիկը քանի տոկոսով է հայ մնացել... 
(1993-ին Շերը Հայաստան եկավ 3 մլն դոլար մարդասիրական օգնությամբ... "Հայաստանում որքա՜ն մարդիկ կան, որ նման են ինձ, ու քանիսի՜ն եմ ես նման, ես 11 տարեկանում եմ իմացել, որ ես հայուհի եմ, և դա ամենաթանկն է, որ ես ունեմ..." Շեր, 1993թ., Երևան)

Ես հարգում եմ մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքն ու ցանկությունը, սակայն երբ դա չափի մեջ է... կարելի է ասել, որ դու չես սիրում այդ կատարողին, նա քո ճաշակով չէ, և այլն, և այլն, բայց անվանել անտաղանդ մի քանի սերունդների կուռք, երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ ունեցող մի կատարողի, և դա ասում է մարդ, ով այդ կատարողի աշխատանքի անգամ 1 տոկոսն էլ չի արել, դա պարզապես ծիծաղելի է...
Չեմ կարծում, որ "նիժե պօյաս" մի քանի հումորներն ու Մեդևդեվի հետ "տժժալն" է համարվում տաղանդ...

ՀԳ. Ես ավելի քան վստահ եմ, որ Շերի համար, նուրբ ասած, մեկ է, թե դու ինչ ասեցիր իր հասցեին, դու ավելի շատ քեզ վնասեցիր` կորցնելով այն մարդկանց վստահությունը, ովքեր ինչ-ինչ պատճառներով հետևում էին քո գործունեությանը...
ՀՀԳ. Վերջում մի քանի երգերի հղումներ Գարիկի ու բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե Շերն ընդամենը մի երգ ունի...