Վանում հայտնաբերվել են Ցեղասպանության զոհերի աճյուններ


09:47 , 8 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիական «Յառաջ» պարբերականը՝ վկայակոչելով Պոլսի «Ակոս» թերթը, տեղեկացնում է, որ Վանի նահանգի Կևաշ գավառի գյուղերից մեկում անցյալ տարի սկսված դպրոցաշինության աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ: Ենթադրվում է, որ այդ ոսկորները պատկանում են հայերի:

Այն ոսկրակույտը, որ հայտնաբերվել է դպրոցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, եղել է լքված: Աշակերտները դպրոց հաճախելու համար ամեն օր դրա կողքով էին անցնում, բայց տեղի իշխանությունները ոչ մի քայլ չէին ձեռնարկում դրանք պատշաճ կերպով հողին հանձնելու ուղղությամբ: 

Տեղի գյուղացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել` ընդգծելով, որ ո՛չ մահմեդականության, ո՛չ քրիստոնեության, ո՛չ էլ հուդայականության մեջ ընդունված չէ մարդկանց աճյուններին նման ճակատագիր վերապահել: