09:07 , 8 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամլո քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը՝ փոխանցում է Trend գործակալությունը:
«ԱՄՆ-ը բոլոր ընտրողներին կոչ է անում խաղաղ մասնակցություն ունենալ Ադրբեջանում ընտրական գործընթացին, դրսևորել զսպվածություն և կանխել ցանկացած կողմից բռնությունը կամ սադրանքը՝ ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում և հետո»,- ասել է նա:
Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններին նաև կոչ է արել պաշտպանել քաղաքացիների հիմնարար ազատությունները, ինչպիսին է խոսքի և հավաքների ազատությունը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին: