Այսօր Ադրբեջանում հայտարարված է «լռության օր»՝ կապված նախագահական ընտրությունների հետ


08:44 , 8 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր Ադրբեջանում հայտարարված է «լռության օր», որի ժամանակ արգելվում է նախընտրական քարոզարշավը, որպեսզի ընտրողները կարողանան հանգիստ մթնոլորտում կողմնորոշվել ընտրության հարցում՝ մինչ չորեքշաբթի կայանալիք ընտրությունները:

Ադրբեջանի պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում է 10 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ, իշխող կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևը: 

Ադրբեջանի նախագահական ընտրությունները անցկացվում են հինգ տարին մեկ՝ հոկտեմբերի երրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Այս անգամ, Ադրբեջանի ԿԸՀ-ի որոշման համաձայն, ընտրություններն ավելի վաղ են անցկացվում, քանի որ հոկտեմբերի 16-ը համընկնում է մուսուլմանական մեծ տոնի՝ Կուրբան-բայրամի հետ: