Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի հնարավորությունը


15:47 , 21 փետրվար, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տանը, անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք նա դիտարկում է սահմանափակ հարվածի հնարավորությունը՝ Իրանին ճնշելու համար՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար, ԱՄՆ նախագահն ասել է. «Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ դիտարկում եմ դա»։

Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել։