05:37 , 8 հոկտեմբեր, 2013
Մեկ-մեկ ամբոխը լռեցնել է պետք, որ կարողանամ քեզ լսել միայն…
Իսկ դու չես խոսում…ճիշտ այնպես, ինչպես իմ բողոքներին լուռ ժպիտներ են դու փոխադարաձում….
Սովորականից տարբեր եմ այսօր…. Մի քիչ փոխվել եմ, մի քիչ խաղաղվել...
Նոր զգեստով եմ ու եղունգների ալ կամիր լաքով…
Իմ քմայքներին դու քո ժպիտով ես պատասխանում,
Իմ նազանքներից ոչ մեկը արդեն անծանոթ չէ քեզ…
Քո աշխարհի մեջ ես չկրկնվող էություն եմ խենթ,
Որին դու անկախ ձեւից ու տեսքից նույն` շլացուցիչ փայլովես տեսնում…
Հաճախ քո կողքին փոխակերպվում եմ…. Հանում եմ բոլոր արդուզարդերս ու
Մնում եմ ԿԻՆ…դառնում հանդարտիկ, դառնում հասարակ… ու լավէ այդպես…
Լինում է այնպես,որ ժամանակը մեզ չի հերիքում. ես եմ մեղավոր….
Բայց դու լռում ես… ճիշտ այնպես, ինչպես իմ աղմուկներին լուռ ժպիտներ ես դու փոխադարձում…
Ուրիշը լիներ` ես էլ աշունից կտխրեի հիմա ու մենակության բախտից նեղացած սերը կանիծեի…
Բայց դու ուրիշ ես…ոնց ես դիմանում….
Պատահական չէ, որ քեզ եմ սիրում….