Տոկաևը առաջարկել է սահմանել Թրամփի մրցանակ՝ խաղաղության կառուցման գործում ունեցած նվաճումների համար


00:18 , 20 փետրվար, 2026

News.am-ը գրում է․

Վաշինգտոնում անցկացված Խաղաղության խորհրդի առաջին նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով հատուկ մրցանակ սահմանել։ Այն կգնահատի խաղաղության կառուցման գործում ունեցած ակնառու նվաճումները։

«Ես կցանկանայի առաջարկել նախագահ Թրամփի անունով հատուկ Խաղաղության խորհրդի մրցանակ սահմանել՝ ի նշան խաղաղության կառուցման գործում նրա ակնառու ջանքերի և նվաճումների։ Վստահ եմ, պարոն նախագահ, որ Ձեր ղեկավարությամբ Խաղաղության խորհուրդը հաջողությամբ կիրականացնի իր մեծ և ազնիվ առաքելությունը»,- ասել է Տոկաևը, հաղորդում է ТАСС-ը։