ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխում Իրաք ներխուժումից ի վեր ամենախոշոր ավիացիոն խմբավորումը․ Wall Street Journal (Video)


13:13 , 19 փետրվար, 2026

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխում 2003 թվականի Իրաք ներխուժումից ի վեր ամենախոշոր ավիացիոն խմբավորումը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«ԱՄՆ զինվորականները պատրաստ են միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, սակայն Թրամփը դեռ չի որոշել՝ արդյոք տալ հարվածներ հասցնելու հրաման, կամ — եթե նա տա այդ հրամանը — նպատակը կլինի կանգնեցնել Իրանի առանց այդ էլ թուլացած միջուկային ծրագիրը, ոչնչացնել նրա հրթիռային ուժերը, թե՞ փորձել տապալել իշխանությունը», - գրում է պարբերականը: