Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ


23:14 , 18 փետրվար, 2026

24news.am-ը գրում է․

Անցած տարի Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են իրենց մայրիկի
մոտ, այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ 2025-ի հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը օրեր տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։ Պարզվել էր, որ երեխայի հայրը՝ Արմեն Օգանեսովը, խեղդելով սպանել է նրան: Երեխայի մարմնին եղել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Պարզվել էր, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։