23:50 , 7 հոկտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Մահացած նորածինները, որոնց հայտնաբերել էին Մերձմոսկվայի Բալաշիխինսկի շրջանի Սալտիկովկա գյուղի աղբամանում, պարզվել է, որ աբորտի հետևանք են: Այ մասին հայտնում ՝ Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների՝ իր աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ ներկայումս հաստատվել է, որ հայտնաբերված դիակները եղել են էմբրիոններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով՝ Աբորտի անօրինական կատարում: Ոստիկանության աղբյուրը նշել է, որ այժմ իրավապահները ճշտում են այն բժշկական հաստատությունը և բուժաշխատողների տվյալները, ովքեր առնչվում են կատարվածի հետ: Նախնական տվյալներով՝ հայտնաբերված դիակները համապատասխանում են պտղի ներարգանդային 6-7 ամսական զարգացմանը: Հայտնվում է, որ ավելի վաղ Սալտիկով գյուղի մոտ՝ աղբարկղում, սկզբում հայտնաբերվել է նորածնի մեկ դիակ՝ փաթաթված պոլիէթիլենով: Այնուհետև՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս չորս նորածնի մարմին: