Մարդիկ պատրաստ չեն առավոտյան սուրճը սեքսով փոխարինելու


22:47 , 7 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուսումնասիրության ընթացքում հարցված զբոսաշրջիկների մեծամասնության խոսքերով՝ առավոտյան նրանք մեկ բաժակ սուրճը նախընտրում են սեքսից: Նրանց կարծիքով՝ կոֆեինն արթնանալու լավագույն և ամենաարդյունավետ միջոցն է: 

Ամբողջ աշխարհում հյուրանոցների ցանց ունեցող Le Meridie խմբի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ զբոսաշրջիկների 53 %-ն առավոտյան սեքսի փոխարեն տաք սուրճ կնախընտրեր: Հարցվածների 73 %-ը պատրաստ է զոհաբերել հեռուստացույցն ու համացանցից օգտվելու հնարավորությունը հանուն մեկ բաժակ տաք և համեղ սուրճի: 

Հարցվածների 78 %-ը կնախընտրեին տարվա ընթացքում հրաժարվել ալկոհոլից, սոցիալական ցանցերից և զուգընկերոջ հետ սեքսից, սակայն՝ ոչ առավոտյան սուրճից: 

Հարցմանը մասնակցել են սուրճի 7455 սիրահարներ, ովքեր հարցվել են Նյու Յորքում անցկացված Սուրճի օրվա տոնակատարությունների ժամանակ, ինչպես նաև Le Meridie հյուրանոցներում հաճախակի կանգ առած զբոսաշրջիկները: Ուսումնասիրությունն ապացուցել է նաև, թե զբոսաշրջիկներն ինչքան ուժեղ են կախված առավոտյան մեկ բաժակ սուրճից, գրում է Mirror Online բրիտանական տաբլոիդը: