22:32 , 7 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
«Արարատ-73»-ին նվիրված միջոցառումների շրջանակում Ագարակում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Լեգենդար ծանրորդը նշեց արարատցիներին նվիրված տոնակատարության կարևորությունը, այնուհետև առանձնացրեց մարզական այն 4 ձեռքբերումները, որոնք համախմբել են ողջ հայ ժողովրդին :«Ես խոնարհվում եմ բոլոր այն մարզիկների առջև, ովքեր բարձր են պահել Հայաստանի պատիվը: Մենք ունենք օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ: Սակայն խոստովանում եմ, որ Խորհրդային Միության մարզական պատմության և անկախության տարիների ընթացքում 4 խոշորագույն մարզական նվաճում ենք ունեցել, որոնք համախմբել են ողջ հայությանը: Առաջինը` երջանկահիշատակ Տիգրան Պետրոսյանի նվաճումն է, ով հռչակվեց շախմատի աշխարհի չեմպիոն: Երկրորդը` «Արարատ» ֆուտբոլային թիմն է, որը 1973 թվականին դարձավ Խորհրդային միության չեմպիոն ու նվաճեց բյուերեղապակյա գավաթը»: Այնուհետև նախարարը ներկաներին հիշեցրեց, որ արարատցիների պատմական հաղթանակից տասը տարի անց ինքը դարձավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն և այդ հաղթանակները նվիրեց «Արարատ 73»-ին: Ներկաներն անհամբեր սպասում էին մարզական մյուս երկու խոշորագույն նվաճումների թվարկմանը, որոնց մեջ անկասկած տեսնում էին նաև բոլոր ժամանակների մեծագույն ծանրորդի` Յուրի Վարդանյանի անվան հիշատակումը: Սակայն արարատցիների մարզական սխրանքի մասին խոսելով` նախարարը մոռացավ կամ հարկ չհամարեց նշելու մյուս երկու կարևորագույն մարզական իրադարձությունները: Մոռացավ, թե ավելորդ համեստությունը թույլ չտվեց արտաբերելու իր իսկ անունը: Սակայն որոշ ընդմիջումից հետո նախարարը կրկին մոտեցավ խոսափողին: Հավանաբար այդ կարճ ժամանակաընթացքում նախարարին հորդորել էին, այնուամենայնիվ, ավարտել լավագույն քառյակի իր տարբերակի թվարկումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ