00:24 , 17 փետրվար, 2026
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը Ձմեռային օլիմպիական խաղերում ելույթ ունեցավ ազատ ծրագրում։ Ազատ չմշկասահքում հայ զույգի միավորը կազմել է 114,39։
180,66 ընդհանուր միավորով նրանք այս պահին 3–րդ հորիզոնականում են։
Հայ գեղասահորդները ազատ ծրագրում ներկայացան «Միլիոնատերը ետնախորշից» հայտնի ֆիլմի երաժշտության ներքո։