Բրիտանուհին կարողացել է հղիանալ` հրաժարվելով հացից


22:08 , 7 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

37-ամյա Ջուլի Քամինգսը, ով աշխատում է որպես ինժեներ, դիետոլոգի խորհրդով դադարել է ուտել խմորիչի մեծ քանակություն պարունակող սնունդ: 

Ջուլին դիմել էր դիետոլոգի, քանի որ ցանկանում էր առողջ կենսակերպ վարել` արհեստական բեղմնավորումից առաջ: Իսկ այս քայլին նա ցանկանում էր դիմել, քանի որ ոչ մի կերպ չէր կարողանում հղիանալ: Ջուլին շատ անգամ էր փորձել հղիանալ, սակայն ապարդյուն:

«Ես հրաժարվեցի կարտոֆիլից, հացից, տոստերից: Իմ սննդակարգը հիմնականում բաղկացած էր մրգերից և բանջարեղեններից: Իմ սննդակարգի այս փոփոխություններից արդեն 2 ամիս անց ես հղիացա»,- ասել է Ջուլին:

Այժմ Ջուլին և նրա ամուսինը` Դևիդը, շատ երջանիկ են, որ ծնվել է իրենց դուստրը` Մեյսին:

Այս մասին գրում է Federal Post-ը: