Իսպանիայում ցլերի վազքի ժամանակ կին է մահացել


22:02 , 7 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Իսպանիայի Ֆերես քաղաքում ցլերի ավանդական վազքի ժամանակ կին է մահացել, ևս մի քանի հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:

Ցլերի վազքի ժամանակ վնասվածք ստացած կինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, հայտնում է РИА Новости-ն:


Վնասվածքներ ստացածների թվում եղել է նաև մեկ աղջիկ. պարզվել է, որ նա մահացած կնոջ աղջիկն է: Նա ստացել է ուսի վնասվածք: Այլ տուժածների վիճակը գնահատվում է բավարար: