Մահացել է արևելյան հրեաների առաջնորդ ռաբբի Օվադիա Յոսեֆը


19:58 , 7 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արևելյան երկրների հրեաների հոգևոր առաջնորդ, ռաբբի Օվադիա Յոսեֆը մահացել է այսօր՝ Երուսաղեմում, 93 տարեկանում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով երկրի վարչապետի մամլո ծառայությանը:

Ռաբբին կյանքի վերջին ամիսներն անցկացրել է «Խադասա» կլինիկայում, որտեղ բազմիցս ենթարկվել է սրտի վիրահատությունների ու հայտնվել կոմայի մեջ: 

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, իմանալով նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրը, չեղյալ է հայտարարել հանդիպումը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ: 

Յոսեֆը վերջին տարիներին չի զբաղեցրել պաշտոնական դիրքեր, սակայն ունեցել է մեծ հեղինակություն սեֆարդների՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հրեաների շրջանում:

Ռաբբիի հուղարկավորությունը տեղի կունենա Երուսաղեմում՝ այսօր երեկոյան: