TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև


23:44 , 14 փետրվար, 2026

Armlur.am-ը գրում է․

Թրամփի երթուղին կլինի ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը, այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը Մյունխենում հայտարարել է, որ TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս և, հնարավոր է, ապագա վարչակազմերի համար։

Ըստ նրա, եթե նախագիծը ռազմավարական նշանակություն չունենար, այն չէր անվանակոչվի պետության ղեկավարի անունով, և նման որոշման փաստն ինքնին ցույց է տալիս միջանցքը իրականացնելու մտադրությունը։