19:20 , 7 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Ակիս Ցոխաձոպուլոսը մեղավոր է ճանաչվել փողերի լվացման մեջ, որոնք ստացվել են հանցավոր ճանապարհով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, մեղավոր են ճանաչվել նաև նախկին նախարարի կինը՝ Վիկի Ստամատին, նրա դուստրը և ևս 14 մարդ, 2-ն անմեղ են ճանաչվել:
Դատարանի որոշման համաձայն՝ նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել կաշառքի միջոցով ստացած փողերը լվանալու մեջ: Օրենքի համաձայն՝ այս հանցագործությունը պատժվում է 10-20 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Դատարանը ապացույցների և ամբաստանյալների ցուցմունքների հիման վրա վճռել է, որ ՊՆ նախկին նախարարը մեղավոր է 1997-2001թթ. TOR-M1 հակաօդային համակարգերի գնման պայմանագիրը կնքելիս կաշառք ստանալու մեջ:
Ցոխաձոպուլոսը և մյուս ամբաստանյալներն անօրինական կերպով ստացել են առնվազն 55 միլիոն դոլար:
Նախկին նախարարն ապրիլին արդեն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման հարկային սխալ հայտարարագրի համար: