19:08 , 7 հոկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել ԱԱ-2014-ի որակավորման փուլի՝ Բուլղարիայի և Իտալիայի դեմ կայանալիք հանդիպումներին, որոնք կայանալու են համապատասխանաբար՝ հոկտեմբերի 11-ին և 15-ին:
Ավանի ֆուբոլի ակադեմիայում ընթացող մարզումներին մասնակցում են հավաքական հրավիրված՝ բոլոր 21 ֆուտբոլիստները: Այն ֆուտբոլիստները, ովքեր երեկ՝ հոկտեմբերի 6-ին հանդիպումներ են անցկացրել իրենց թիմերի կազմում, մարզվեցին 15 րոպե:
Հիշեցնենք, որ այսօրվա մարզումը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ովքեր կարող են շփվել ֆուտբոլիստների հետ՝ մարզումներիվ հետո:
Հավելենք, որ ավելի ուշ armsport.am-ը կներկայացնի ֆուտբոլիստների հարցազրույցները, ինչպես նաև լուսնկարներ՝ ազգային թիմի մարզումից: