Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ազատվել է պաշտոնից


22:54 , 13 փետրվար, 2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից ազատվել է Գրիգոր Ներսիսյանը։
Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝ Գրիգոր Ներսիսյանին 2026 թվականի փետրվարի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից: