Ռուսաստանի բնակչության 46 տոկոսը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև սառը պատերազմ է կանխատեսում


18:56 , 7 հոկտեմբեր, 2013

Ռուսաստանի բնակչության 46 տոկոսը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև սառը պատերազմ է կանխատեսումPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի բնակչության 46 տոկոսը հավանական է համարում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև սառը պատերազմի վերսկսումը: Տվյալներն այսօր ներկայացրել է Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը (ВЦИОМ):

Ըստ սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնող կազմակերպության` 4 տարի առաջ այդ կարծիքին էր բնակչության 37 տոկոսը: Բլոգերների 45 տոկոսը կարծում են, որ երկրների միջև սառը պատերազմն արդեն իսկ ընթանում է: Սոցկայքերում 35 տոկոսն է հակված այդ կարծիքին: Սոցկայքերից օգտվողների 70 տոկոսը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման մեղավորը ամերիկյան քաղաքական գործիչներն են, 11 տոկոսը մեղադրում է ռուսական կողմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ