Այսօր գրադարանավարի օրն է


18:40 , 7 հոկտեմբեր, 2013

ՀՀ կառավարության որոշմամբ` 2004թ. Ապրիլից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր:

Տոնի խուրհուրդը կարելի է կապել  գրքի արժևորման ու կարևորության հետ:

Դրա առկայությունը ցանկացած պետության համար կարևոր նախապայման է, ինչը տարիներ շարունակ եղել, մնում և արտացոլվում է որպես ազգի ինքնության վկայական:

Չէ որ առանց գրքի դերակատարության հնարավոր չէ  ձևավորել առողջ ու գիտակ հասարակություն: