17:09 , 7 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Օրեգոնում բարի հաճախորդներից մեկը մատուցողուհուն թողել է վիճակախաղի տոմս, որով նա շահել է 17,5 հազար դոլար, հաղորդում է Associated Press-ը:
Բարի աշխատակից Ավրորա Կաֆարտի խոսքով՝ մշտական հաճախորդը, որը գերադասել է չհրապարակել իր անունը մամուլով, հաճախ իրեն որպես թեյավճար թողնում է վիճակախաղի տոմս, ու վերջին անգամ առաջարկել է ընտրել վիճակախաղի 2 տոմսից մեկը:
Երբ նա ստուգել է համարները, պարզվել է, որ երկուսն էլ շահել են: Հաճախորդը հրաժարվել է հետ վերցնել տոմսը:
Աղջիկը պատմել է, որ գումարի մի մասը նա վերադարձրել է տղամարդուն, իսկ մյուսով մտադիր է բազմոց գնել: